proforum.am հաշվապահի ակումբը ստեղծվել է «Պրոֆորում» հաշվապահական և խորհրդատվական ընկերության կողմից 2018 թվականին։
Մասնագիտական հարթակի ստեղծման պատճառ է հանդիսացել Հայաստանի Հանրապետությունում հարկային օրեսդրության հաճախակի փոփոխությունները, նրանցում տեղ գտած տարընկալումները և տարընթերցումները, որոնք ոլորտի մասնագետների գերակշիռ մասի մոտ լրացուցիչ մեկնաբանությունների և պարզաբանումների անհրաժեշտություն են առաջացնում։
Մեր ընկերության կողմից կազմակերպվող դասընթացները և սեմինար-քննարկումները որքան էլ որ արդյունավետ են անցնում, չեն կարող լիարժեք բավարարել հաշվապահին աշխատանքային առօրյայում՝ կապված վերոնշյալ փոփոխություններ հետ։
Համագործակցելով բազմաթիվ ընկերությունների հետ, որոնց շրջանակը առ այսօր ընդայնվում է, մեր կողմից մատուցվող ծառայությունների ավարտից հետո դժվարանում է հետագա կապը տվյալ ընկերությունների հաշվապահ մասնագետների հետ, հետագա օրենսդրական փոփոխությունների ներկայացման առումով։
Մեր գործընկերների մոտ ամենօրյա աշխատանքի ընթացքում բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնց պարզաբանելը առանց սույն կայքի բավականին դժվար և աշխատատար գործընթաց է։
Այդ իսկ պատճառով որոշում կայացվեց ստեղծել այնպիսի մասնագիտական հարթակ, որտեղ կարելի է քննարկել ոլորտին վերաբերվող ցանկացած հարց,
ներկայացնել օրենսդրական փոփոխությունները համապատասխան մեկնաբանություններով, ստեղծել փորձի փոխանակման և մասնագիտական շփման հնարավորություն։
Սույն հարթակը նմանատիպ մասնագիտական խմբերից տարբերվում է նրանով, որ բոլոր բարձրացված հարցերը վերջնարդյունքում պարզաբանվելու են արհեստավարժ մասնագետների կողմից, ներկայացվելու են
ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխությունները՝ համապատասխան մեկնաբանություններով,ինչպես նաև և՛ հարցերը, և՛ պատասխանները վերահսկվելու են ակումբի պատասխանատուների կողմից։
Այս ամենը մշտապես պատշաճ որակի և բարձր մակարդակի պահելու համար սահմանվել է մուտքավճար։
Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակությունը, որը հնարավորություն կտա ստանալ մի շարք հաճելի անակնկալներ...