• Մուտք (current)
  • Գրանցում
  • Մեր մասին

Շնորհակալություն

proforum.am կայքում գրանցվելու համար։


Ստուգեք գրանցման ժամանակ նշված էլ․ փոստի հասցեն՝ գրանցումը ավարտելու և հաշիվը ակտիվացնելու համար։

Օգտագործման պայմաններ ու կանոններ (այսուհետ՝ Կանոններ)
Խնդրում ենք նախքան սույն ինտերնետ-կայքից (այսուհետ` Կայք կամ Ինտերնետ-կայք) օգտվելը ուշադիր ծանոթանալ սույն Կանոններին: Օգտվելով սույն կայքից, դուք ավտոմատ կերպով համաձայնվում եք ստորև ներկայացված դրույթներին (լռելյայն ակցեպտ): Եթե դուք համաձայն չեք օգտվելու կանոններից, խնդրում ենք չօգտվել սույն կայքից:

proforum.am ինտերնետ-կայքի Օգտատեր կարող է դառնալ սույն կայքի ցանկացած հաճախորդ (այսուհետ՝ Օգտատեր): Ինտերնետ-կայքի նյութերը տրամադրվել են Պրոֆորում ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) կողմից Կայքի Օգտատերերի համար և կարող են օգտագործվել միայն անձնական նպատակների համար, որոնք կապ չունեն ձեռնարկատիրական և/կամ այլ վճարովի գործունեության հետ, հաշվի առնելով հեղինակային իրավունքների և օրինական սեփականատիրոջը նման իրավունքների պատկանելիության այլ նշումների պահպանությունը:

Սույն Ինտերնետ-կայքի ցանկացած նյութերի փոփոխում և/կամ այլ նպատակների համար օգտագործում՝ հեղինակային իրավունքի և մտավոր գործունեության օբյեկտների նկատմամբ սեփականատերերի իրավունքների բացարձակ իրավունքների խախտում է: Առանց Ընկերության կամ մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքի անմիջական օրինական սեփականատիրոջ գրավոր թույլտվության արգելվում է այլ ինտերնետ-ռեսուրսներում, ինչպես նաև տեղեկատվական այլ միջոցներում Ինտերնետ-կայքի ցանկացած նյութերի օգտագործումը: Օգտագործելով սույն ինտերնետ-կայքի ցանկացած նյութ Օգտատերը ավտոմատ կերպով համաձայնվում է սույն Կանոններին: Ընկերությունը չի փոխանցում սույն Ինտերնետ-կայքից ներբեռնած ծրագրային ապահովման բացարձակ իրավունքները, ներառյալ, սակայն չսահմանափակվելով ծրագրային ապահովման մեջ ընգրկված կամ նրա կողմից ստեղծվող ցանկացած ֆայլերով, կամ պատկերներով և ծրագրային ապահովումը ուղեկցող տեղեկատվությունը (այսուհետ վերը շարադրվածը՝ Ծրագրային ապահովում):

Ընկերությունը իրեն իրավունք է վերապահում սույն Ինտերնետ-կայքի /Կայքի համար/ Կայքում մշակված և օգտագործվող ամբողջ ծրագրային ապահովման համար: Օգտատերը իրավունք չունի փոխելու տեխնիկական բնութագրերը կամ վաճառել տվյալ ծրագրային ապահովումը: Սույն պայմանները ուժի մեջ են սույն Ինտերնետ-կայքում նրա հրապարակման պահից և Ընկերության կողմից նախկինում հրապարակված ամբողջ նմանատիպ տեղեկատվությունը չեղյալ է հայտարարվում:

Կանոններից բացառություններ չեն թույլատրվում:

Ընկերությունը իրեն իրավունք է վերապահում առանց նախնական ծանուցման Կանոններում փոփոխություններ և լրացումներ կատարել: Օգտատերերը այդ հայտարարության մասին ծանուցվում են Կայքի համապատասխան բաժնում: Ամեն անգամ Կայք այցելելիս Օգտատերը պետք ինքնուրույն դիմի այդ բաժնին, որպեսզի տեղյակ լինի Կանոններում կատարված հնարավոր փոփոխությունների մասին: Սույն Կայքի ծառայություններից օգտվելիս Օգտատերը հաստատում է իր համաձայնությունը Կանոնների դրույթների և նրա փոփոխությունների հետ: Կանոններում տեղ չգտած բոլոր հարցերի վերաբերյալ Ընկերությունը իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն հրապարակել:

Ապրանքային նշանների, ֆիրմային անվանումների, կոմերցիոն նշումների և մտավոր գործունեության այլ արդյունքների օգտագործման արգելք Ֆիրմային անվանումների, ապրանքային և սպասարկման նշանների, ներառյալ «PROFORUM» ապրանքային նշանը, կոմերցիոն նշանների (այսուհետ` «Ապրանքային նշան») բոլոր իրավունքները պատկանում են Ընկերության և/կամ նրա հետ փոխկապակցված (աֆիլացված) անձանց, և/կամ Ընկերության հետ լիցենզավորման պայմանագրերով կամ ֆրանչայզինգային պայմանագրերով կապված անձանց: Ընկերության Ապրանքային նշանները կարող են օգտագործվել միջազգային օրենսդրությանը կամ ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Ապրանքային նշանների օրինական օգտագործումը հնարավոր է միայն Ապրանքային նշանի իրավատիրոջ գրավոր համաձայնությամբ: Առանց գրավոր համաձայնության Ընկերության Ապրանքային նշանների ցանկացած օգտագործում (մասնավորապես գովազդում) չի թույլատրվում և հանդիսանում է ընկերության համապատասխան իրավունքների խախտում: Ֆիրմային անվանման, կոմերցիոն նշանակման և/կամ ֆիրմային անվանվան անօրինական օգտագործումը, համաձայն ՀՀ օրենսդրության, հանգեցնում է քաղաքացիական, վարչական, քրեական պատասխանատվությանը: Ընկերությանն է պատկանում նաև PROFORUM.am դոմենային (կայքի հասցեն համացանցում) անվանման իրավունքը: Հեղինակային օբյեկտների և հարակից իրավունքների օգտագործման արգելք Կայքում տեղադրվող (բացառաթյամբ Օգտատիրոջ կողմից տեղադրվող տեղեկություններն ու նյութերը) տեքստերի, գրաֆիկայի, երաժշտության, ձայների, տեսանյութերի, լուսանկարների և ծրագրերի ու այլ նյութերի (այսուհետ՝ Տեղեկատվական բովանդակություն (Կոնտենտ) բոլոր իրավունքները պատկանում են Ընկերությանը կամ Կայքի Տեղեկատվական բովանդակության մատակարարին և պաշտպանվում են համաձայն հեղինակային և հարակից իրավունքների մասին հայկական և միջազգային օրենսդրության: Օգտատերը կարող է վերարտադրել Կայքի նյութերը, ձայնագրելով մեկ համակարգչի հիշողությունում՝ իր անձնական ոչ կոմերցիոն օգտագործման համար: Օգտատերը իրավունք չունի այլ կոմերցիոն նպատակների համար օգտագործել կայքի Տեղեկատվական բովանդակությունը: Օգտատերը չի կարող նաև Կայքում տեղադրված տեղեկատվությունից հեռացնել հեղինակային իրավունքների մասին մակագրությունները կամ պատկանելիությունը վկայող այլ մակագրություններ: Ընկերությունը Օգտատերերին չի տրամադրում իր մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման որևէ բացառիկ կամ ոչ բացառիկ իրավունքները: Չի թույլատրվում Կայքի ցանկացած նյութերի ապօրինի և չարտոնված օգտագործումը, ինչը հանգեցնում է հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենսդրության խախտմանը և հիմք է հանդիսանում համապատասխան պատասխանատվության ենթարկմանը՝ քաղաքացիական օրենսդրության, վարչական օրենսդրության և քրեական օրենսդրության համաձայն:

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իրականությանը չհամապատասխանող և քաղաքացիների ու կազմակերպությունների պատիվն ու արժանապատվությունը արատավորող կամ նրանց իրավունքները և օրինական շահերը սահմանափակող տեղեկատվության տարածման համար՝

- եթե նրանք ստացվել են լրատվական գործակալություններից կամ ԶԼՄ-ներից.
- եթե նրանք երրորդ անձանց կայքերում տարածվող տեղեկությունների և նյութերի կամ դրանց մասերի բառացի վերարտադրությունն են, որոնք կարող են բացահայտվել և պատասխանատվության ենթարկվել Հայաստանի Հանրապետության օրենքը խախտելու համար.
- գործող օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Օգտատիրոջը երրորդ անձանց կայքերի հետ միացնող Ընկերության Կայքում տեղադրված հղումները օգտագործվում են բացառապես սույն Կայքից օգտվելու հարմարավետության նպատակների համար: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կայքերում տեղադրված նյութերի համար: Ընկերությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում Կայքում տեղադրված նյութերի օգտագործման կամ օգտագործումը անհնարին լինելու պատճառով կրած որևէ վնասների համար և չի երաշխավորում Կայքի նորմալ աշխատանքը: Ընկերությունը չի երաշխավորում Կայքում տեղադրված նյութերի հուսալիությունը, ճշտությունը կամ ամբողջականությունը: Ընկերությունը ցանկացած ժամանակ առանց նախնական ծանուցման կարող է Տեղեկատվական բովանդակությունում ցանկացած փոփոխություններ կատարել: Ընկերությունը չի պարտավորվում, սակայն իրավունք ունի թարմացնել Ինտերնետ-կայքում տեղադրված տեղեկատվությունը կամ այլ նյութեր: Ընկերությունը չի երաշխավորում, որ Ինտերնետ-կայքը կհամապատասխանի Ձեր պահանջներին, որ այն չի պարունակի սխալներ և ցանկացած ժամանակ հասանելի կլինի: Ընկերությունը չի երաշխավորում, որ Ինտերնետ-կայքից ստացված տեղեկությունները կլինեն հուսալի և ճշգրիտ ու կհապատասխանեն Ձեր պահանջներին: Ընկերությունը չի երաշխավորում, որ դուք կկարողանաք մուտք գործել Ինտերնետ-կայք կամ օգտագործել այն (ուղղակիորեն կամ այլ ցանցերից) Ձեզ հարմար ժամանակ և Ձեր ցանկացած վայրից: Օգտատերերի կողմից բեռնված տեղեկատվության օգտագործումը Օգտատիրոջ կողմից Կայքին փոխանցվող կամ Կայք բեռնվող ցանկացած տեղեկությունները և նյութերը համարվում են անհատույց փոխանցված: Ընկերությունը իրավունք ունի պատճենահանել, տարածել կամ այլ կերպ օգտագործել Օգտատերերի հաղորդագրությունները և նյութերը, սույն Կայքում պարունակվող Տեղեկատվական բովանդակության հետ միասին կամ նրանից առանձին, ցանկացած կոմերցիոն կան ոչ կոմերցիոն նպատակների համար, եթե դա ուղղակիորեն չի արգելվում Օգտատիրոջ կողմից: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ կողմից բեռնված տեղեկությունների և նյութերի համար:

Սույն կանոնակարգով Ինտերնետ-կայքում արգելվում է՝

- ավտոմատացված կամ այլ միջոցով Կուտակել կամ հավաքել Ինտերնետ-կայքի Օգտատիրոջ էլեկտրոնային փոստի հասցեները կամ այլ կոնտակտային տեղեկատվությունը անցանկալի փոստ (սպամի) կամ այլ անցանկալի տեղեկատվություն ուղարկելու համար.
- ցանկացած եղանակով օգտագործել Ինտերնետ-կայքը, ինչը կարող է խանգարել Ինտերնետ-կայքի և նրա ծառայությունների նորմալ գործունեությանը.
- օգտագործել ավտոմատացված սկրիպտերներ տեղեկատվություն հավաքելու համար և/կամ Ինտերնետ-կայքի ու նրա ծառայությունների հետ շփվելու համար.
- վերբեռնել, հրապարակել, փոխանցել, կամ այլ կերպ հանրությանը տեղեկացնել (այսուհետ՝ տեղադրել) ցանկացած տեղեկատվություն, որը սպառնալիքներ է պարունակում, վարկաբեկում կամ վիրավորում է այլ Օգտատերերին կամ երրորդ անձանց, գռեհիկ է, անպարկեշտ, խարդախ բնույթ է կրում, խախտում է անձնական կամ հասարակական շահերը, ռասայական, կրոնական, էթնիկական ատելություն կամ թշնամանք է քարոզում և ցանկացած այլ տեղեկատվություն, որը խախտում է օրենքով պաշտպանված մարդու և քաղաքացու իրավունքները.
- տեղադրել ցանկացած կոմերցիոն գովազդ, կոմերցիոն առաջարկություններ, քարոզչական նյութեր, անցանկալի փոստ (սպամ) տարածել, շղթա- հաղորդագրություններ (տեղեկություններ, որոնք պահանջվում է փոխանցել մեկ կամ մի քանի Օգտատերերին), ֆինանսական բուրգի սխեմաներ կամ դրանց մասնակցելու կոչեր, ցանկացած այլ հետամտաբար տեղեկություն, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկատվության տեղադրումը հավանություն է ստացել Ընկերության կողմից.
- Ինտերնետ-կայքում տեղադրել Օգտատերերի կամ ցանկացած երրորդ անձանց տան հասցեները, հեռախոսի համարները, էլեկտրոնային փաստի հասցեները, անձնագրային տվյալները և այլ անձնական տեղեկատվություն՝ առանց նման գործողությունների համար իրենց անձնական համաձայնությունը ստանալու.
- տեղադրել վիրուսներ կամ վնասակար ծրագրեր պարունակող ցանկացած ֆայլեր.
- նկարագրել կամ քարոզել հանցավոր գործունեություն, տեղադրել հրահանգներ կամ ուղեցույց նման հանցագործ գործողություններ կատարելու մասին.
- ցանկացած կերպ, այդ թվում կոտրելով Կայքը, փորձել մուտք գործել ուրիշի հաշվառային գրանցման (Account) մեջ՝ հակառակ այդ անձի կամքի, ում պատկանում է այդ գրանցումը.
- տեղադրել Օգտատերերի կամ երրորդ անձանց մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքը խախտող ցանկացած տեղեկատվություն.
- տեղադրել ցանկացած այլ տեղեկատվություն, որը Ընկերության կարծիքով անցանկալի է, չի համապատասխանում Ինտերնետ-Կայքի ստեղծման նպատակներին, ոտնահարում է Օգտատերերի շահերը, կամ այլ պատճառներով անցանկալի է Ինտերնետ-կայքում տեղադրելու համար․
- Ինտերնետ-կայքում տեղեկատվություն կամ հարց տեղադրելիս օգտվել լատինատառ կամ այլ տառատեսակներից բացառությամբ հայերենի․
- Ինտերնետ-կայքում գրանցվելիս օգտագործել այլ անձանց անվանումներ, լուսանկարներ, նկարներ, իրերի պատկերներ և այլ ապակողմորոշող պատկերներ․
- հարցերին պատասխանելիս տեղադրել այլ ինֆորմացիա, որը չի վերաբերվում հարցի բնույթին:

Ընկերությունը իրեն իրավունք է վերապահում իր հայեցողությամբ, ցանկացած ժամանակ, ցանկացած պատճառով կամ առանց վերջինիս նախնական ծանուցմամբ կամ առանց դրա, պատասխան չտալով ցանկացած վնասի համար, որը այդ գործողության հետևանքով կարող է պատճառվել Ձեզ՝ փոխել (սահմանափակել) կամ հեռացնել սույն Կանոններով սահմանված արգելքները խախտող Ձեր կողմից հրապարակված ցանկացած տեղեկություն (այդ թվում անձնական հաղորդագրությունները), կասեցնել, սահմանափակել կամ դադարեցնել Ձեր հասանելիությունը Ինտերնետ-կայքի բոլոր կամ ցանկացած բաժիններին կամ ծառայություններին (սերվիսներին).

Ընկերությունը իրեն իրավունք է վերապահում հեռացնել Ձեր հաշվառային գրանցումը (Account) և (կամ) կասեցնել, սահմանափակել կամ դադարեցնել Ձեր մուտքը դեպի Ինտերնետ-կայքի ծառայություններ (սերվիսներ), եթե Ընկերությունը գտնում է,որ իր կարծիքով, Դուք սպառնալիք եք ներկայացնում Ինտերնետ-կայքի և (կամ) Օգտատերի համար:

Դուք կարող եք օգտվել Ինտերնետ-կայքից միայն օրինական նպատակների համար: Դուք չեք կարող Ինտերնետ-կայքի միջոցով ներկայացնել կամ հաղորդել ոչ մի նյութ կամ այլ կերպ կատարել գործողություններ, որոնք՝

- խախտում են այլ անձանց իրավունքները, ներառյալ (չհաշված մնացածը)՝ արտոնագրեր, ապրանքանիշ, կոմերցիոն գաղտնիք, հեղինակային իրավունք, գովազդի իրավունք.
- հակաօրինական են, սպառնալի, վիրավորական, անհանգստություն պատճառող, զրպարտչական, մոլորեցնող, խարդախ, անձի իրավունքները ոտնահարող կամ անազնիվ բնույթ են կրում, կամ պարունակում են սեռական ակտերի նկարագրություններ կամ գրաֆիկական պատկերներ.
- ուղղված են կրոնական, սեռական, սեռական կողմնորոշման հիմունքով, որևէ այլ կազմակերպությանը, ենթամշակույթին և այլ խմբերին պատկանելիության, ռասայական, էթնիկական ծագման, տարիքի, հաշմանդամության և այլ նկատառումներով որևէ անձի կամ անձանց խմբի հետապնդմանը, ոտնձգություններին, նվաստացմանը կամ ահաբեկմանը.
- նմանակում են ցանկացած անձի, գործ կամ միջոցառում, այդ թվում Ինտերնետ-կայքի թիմը.
- պարունակում են վիրուսներ կամ համակարգչային այլ ծածկագրեր, ֆայլեր կամ ծրագրեր, որոնք ընդհատում, ոչնչացնում են կամ սահմանափակում են ցանկացած համակարգչային ծրագրային ապահովումը, ապարատային ապահովման կամ հեռահաղորդակցման սարքավորման գործառույթները կամ այլ կերպ հնարավոր են դարձնում ցանկացած համակարգչի կամ համակարգչային ցանցի չարտոնված օգտագործումը.
- սադրում են վարչական իրավախախտումներ գործելու, քրեական հանցագործության կամ քաղաքացիական պատասխանատվության են դրդում.
- խախտում են սույն Կայքի օգտագործման Կանոնները, Ինտերնետ-կայքում տեղադրված այլ հրահանգները կամ կանոնները.
- խանգարում են այլ անձանց օգտվել Ինտերնետ-կայքից:

Դուք չեք կարող օգտագործել Կայքը այնպես, որ կարողանաք վնասել մեր սերվերները կամ ցանցերը, վերաբեռնել կամ փչացնել դրանք, կամ խանգարել այլ անձանց օգտվել Ինտերնետ-կայքից: Դուք չպետք է փորձեք խակերության միջոցով, «կոտրելով» գաղտնաբառերը կամ օգտագործելով ցանկացած այլ միջոցներ չարտոնված մուտք ստանալ դեպի ցանկացած ծառայություններ, Օգտատերերի հաշիվներ, համակարգչային համակարգեր կամ ցանցեր: Մենք կարող ենք կիրառել ցանկացած օրինական իրավական և պաշտպանության տեխնիկական միջոցներ, որպեսզի կանխենք սույն Կանոնակարգի խախտումը և ապահովենք սույն Կանոնների ապահովումը: Հաշվի առնելով սույն Կանոնները, դուք կարող եք օգտվել Ինտերնետ-կայքից և նրա տեղեկատվական բովանդակությունից միայն անձնական ոչ կոմերցիոն նպատակների համար: Դուք կարող եք բեռնել առաջարկվող տեղեկատվական բովանդակությունը բացառապես անձնական նպատակներով և միայն տվյալ տեղեկատվական բովանդակությունը ուղեկցող համապատասխան կանոնների համաձայն: Դուք չեք կարող օգտագործել տեղեկատվական բովանդակությունը, գերազանցելով Ձեզ հատկացված օգտագործելու իրավունքները: Դուք չեք կարող առանց մեր նախնական գրավոր համաձայնության օգտագործել տեղեկատվության դուրս բերման միջոցները, ռոբոտները, կամ տեղեկատվական բովանդակությունից հավաքելու և տվյալներ դուրս բերելու նմանատիպ միջոցները, նշել (ընդգծել) Ինտերնետ-կայքի կամ տեղեկատվական բովանդակության որևէ մաս, ինչպես նաև վերարտադրել, վերատպել, պատճենահանել, պահել, հրապարակայնորեն ցույց տալ, հեռարձակել, փոխանցել, փոփոխել, թարգմանել, տեղափոխել, ենթալիցենզավորել, վերազիջել, փոխանցել, վաճառել, պարտքով տալ կամ այլ կերպ բաշխել տեղեկատվական բովանդակությունը: Դուք չեք կարող «կոտրել» տեղեկատվական բովանդակությունում ներառված նրա չթույլատրված վերարտադրությունը կամ տարածումը կանխելու մեխանիզմները: Օգտվելով Ինտերնետ-կայքից Դուք համաձայնվում եք մուտք գործել կայք և նրա ծրագրային ապահովում միայն Ինտերնետ-կայքի կողմից տրամադրված ինտերֆեյսի միջոցով: Դուք իրավունք չունեք օգտագործել Ինտերնետ-կայքը կամ նրա կապի գործիքները ուղղակի կամ անուղղակի զանգվածային հարկադիր տեղեկատվություն տարածելու համար (ներառյալ փոխանցումը էլեկտրոնային փոստով և ակնթարթային հաղորդագրությունները): Դուք իրավունք չունեք տեղեկատվություն հավաքել մեր Օգտատերերի մասին՝ զանգվածային հարկադիր տեղեկատվության բաշխման կամ բաշխումը թեթևացնելու համար: Ի խախտումն սույն բաժնի պայմանների Դուք իրավունք չունեք հրահրել այլ անձանց կամ թույլատրել այլ անձանց օգտվել Ինտերնետ-կայքից: Մենք կարող ենք անհապաղ արգելել Ձեզ մուտք գործել Ինտերնետ-կայք կամ օգտվել նրանից, ինչպես նաև ընդունել բոլոր օրինական միջոցները, եթե դուք կամ ցանկացած այլ անձ, որն օգտվում է Ինտերնետ-կայք մտնելու Ձեր հնարավորությունից՝ խախտում է սույն բաժնի դրույթները: Մենք կարող ենք կիրառել պաշտպանության ցանկացած տեխնիկական միջոցներ, որպեսզի կանխենք նման զանգվածային հարկադիր հաղորդագրությունների մուտքը, օգտագործումը կամ մեր համակարգչում կամ կապի ցանցերում: Կայքի Օգտատերերի և ադմինիստրացիայի պատասխանատվությունը Օգտատերը անձնական պատասխանատվություն է կրում ցանկացած տեղեկատվական բովանդակության կամ այլ տեղեկատվության համար, որը բեռնում է կամ այլ կերպ ի գիտություն բոլորին հաղորդում է (տեղադրում է) Ինտերնետ-կայքում կամ նրա միջոցով: Օգտատերը չի կարող Ինտերնետ-կայքում տեղեկատվական բովանդակություն վերբեռնել, փոխանցել կամ հրապարակել, եթե այն չի ստեղծել անձամբ Օգտատերը կամ նա չունի տեղադրման մասին իրավատիրոջ թույլտվությունը: Օգտատերը հասկանում է և համաձայնվում է, որ Ընկերությունը կարող է, բայց պարտավոր չէ ընթերցել Ինտերնետ-կայքը արգելված տեղեկատվական բովանդակության առկայությունը փաստելու համար և իր հայեցողությամբ կարող է հեռացնել կամ տեղափոխել (առանց նախազգուշացման) ցանկացած տեղեկատվական բովանդակություն կամ Օգտատիրոջ, ցանկացած պատճառով կամ առաց պատճառի, ներառյալ առանց որևէ սահմանափակումների, տեղեկատվական բովանդակության տեղափոխումը կամ հեռացումը, եթե Ընկերության կարծիքով խախտում է սույն Կանոնները կամ որը կարող է ապօրինի լինել կամ խախտել իրավունքները, վնաս պատճառել այլ Օգտատերերին կամ երրորդ անձանց կամ սպառնալ նրանց անվտանգությանը: Օգտատերերը անձնական պատասխանատվություն են կրում տեղեկատվական բովանդակության ապահովության համար (պահուստային պատճենների ստեղծում), որոնք տեղադրում կամ պահում են Ինտերնետ-կայքում: Ինտերնետ-կայքում տեղադրելով իր տեղեկատվական բովանդակությունը, Օգտատերը լիազորում է Ընկերությանը պատճեններ անել իր տեղեկատվական բովանդակությունից՝ Ինտերնետ-կայքում օգտատիրական տեղեկատվական բովանդակության հրապարակումները և պահպանումը կանոնակարգելու ու հեշտացնելու համար: Ինտերնետ-կայքի ցանկացած մասում տեղադրելով Ձեր տեղեկատվական բովանդակությունը, Դուք ավտոմատաբար Ընկերության Ինտերնետ-կայքի նպատակների համար կամ դրա հետ կապված, այդ թվում նրա ժողովրդականացման նպատակով, անհատույց ոչ բացառիկ իրավունք եք տրամադրում պատճենահանման, վերարտադրության, հրապարակային կատարման, վերարտադրման, վերամշակման, թարգմանչական և տարածման նպատակների համար: Եթե Օգտատերը որոշի հեռացնել իր տեղեկատվական բովանդակությունը՝ վերը նշված պարբերությունում տեղ գտած նրա իրավունքները ավտոմատ կերպով հետ կկանչվեն, սակայն Օգտատերը պետք է հաշվի առնի, որ Ընկերությունը կարող է պահել օգտատիրական տեղեկատվական բովանդակության արխիվային պատճենները: Ինտերնետ-կայքը կարող է պարունակել այլ կայքերի հղումները (երրորդ անձանց կայքեր), ինչպես նաև երրորդ անձանց պատկանող կամ նրանցից ելնող (երրորդ անձանց տեղեկատվական բովանդակություն) հոդվածները, լուսանկարները, նկարազարդումները, գրաֆիկական պատկերները, երաժշտությունը, ձայները, տեսանյութերը, տեղեկատվությունը, հավելվածները, ծրագրերը և այլ տեղեկատվական բովանդակություն: Նշված երրորդ անձինք կամ նրանց տեղեկատվական բովանդակությունը չի ստուգվում Ընկերության կողմից այս կամ այլ պահանջներին համապատասխանելու համար (ճշտություն, ամբողջականություն, պարտաճանաչություն և այլն):

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կայքերում տեղադրված ցանկացած տեղեկատվության համար, որոնց համար դուք մուտքի իրավունք եք ստացել երրորդ անձանց Ինտերնետ-կայքի կամ տեղեկատվական բովանդակության միջոցով, այդ թվում, երրորդ անձանց Ինտերնետ-կայքում կամ տեղեկատվական բովանդակությունում արտահայտված ցանկացած կարծիք կամ պնդում: Ինտերնետ-կայքում տեղադրված երրորդ անձանց հղումների կամ ֆայլերի և (կամ) ծրագրերի ներբեռնման ձեռնարկների առկայությունը չի նշանակում, որ Ընկերությունը սատարում է կամ հավանություն է տալիս այդ գործողություններին: Ինտերնետ-կայքում տեղադրված ցանկացած կայքի, ապրանքի, ծառայության, ցանկացած կոմերցիոն կամ ոչ կոմերցիոն բնույթի տեղեկատվության հղումները չեն վկայում այն մասին, որ Ընկերությունը հավանություն տալիս կամ առաջարկում է նշված արտադրանքը (ծառայությունը): Եթե Օգտատերը որոշել է հեռանալ Կայքից և տեղափոխվել երրորդ անձանց կայքեր կամ օգտագործել կամ տեղադրել երրորդ անձանց ծրագրերը, Օգտատերը դրանով ռիսկի է դիմում և այդ պահից սույն Կանոնները այլևս չեն գործում: Ձեր ապագա հարաբերություններում Դուք պետք է առաջնորդվեք կիրառվող նորմերով և քաղաքականությամբ, այդ թվում այն անձանց գործնական սովորություններով ում տեղեկատվական բովանդակությունը Դուք օգտագործում եք: Օգտատիրոջ կողմից տեղադրվող տեղեկատվական բովանդակությունը նախքան հրապարակումը Ընկերության կողմից ստուգման չի ենթարկվում (պրեմոդերացիայի) և պարտադիր չէ, որ արտացոլի Ընկերության կարծիքը այս կամ այն հարցերի շուրջ: Ցանկացած տեղեկատվական բովանդակության վերաբերյալ (նրա ճշտության, արդիականության կամ հավաստիության) Ընկերությունը բացահայտորեն արտահայտված կամ ենթադրյալ ոչ մի երաշխիքներ չի տալիս: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում ինչպես առցանց, այնպես ել Ինտերնետ ցանցից դուրս (օֆֆլայն) Ինտերնետ-կայքը օգտագործող կամ դիտող Օգտատերերի կամ երրորդ անձանց ցանկացած վարքի-պահվածքի համար: Ելնելով կանխարգելիչ կամ այլ աշխատանքների անցկացման կամ տեխնիկական բնույթի ցանկացած այլ պատճառներից, Ինտերնետ-կայքի կամ նրա սերվիսների աշխատանքը կարող է որոշակի ժամանակ մասնակի կամ լրիվ անհասանելի լինել: Ընկերությունը իրավունք ունի, իր հայեցողությամբ, այս կամ այն ժամերին, նախապես ծանուցելով Օգտատերերին կամ առանց դրա, իրականացնել անհրաժեշտ կանխարգելիչ կամ այլ աշխատանքներ: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում ցանկացած սխալի, բացթողման, ընդհատման, հեռացման, թերության, վերամշակման ուշացման կամ տվյալների փոխանցման, կապի խափանման, Կայքում կամ այլ տեղ տեղադրված Օգտատերերի նյութերի հափշտակման, ոչնչացման կամ ապօրինի ներխուժման համար: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում ցանկացած հեռախոսային ցանցի կամ ծառայությունների, համակարգչային համակարգերի, սպասարկման սարքերի (սերվերների) կամ ծառայություններ մատուցողների (պրովայդերների), համակարգիչների կամ հեռախոսային սարքավորման, ծրագրային ապահովման ցանկացած տեխնիկական անսարքության կամ այլ խնդիրների, տեխնիկական պատճառներով էլեկտրոնային փոստի կամ սկրիպտների ծառայությունների խափանման համար: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Ինտերնետ-կայքում տեղադրված Ինտերնետ-կայքերից կամ հղումներից նյութեր ներբեռնելուց կամ դրա պատճառով Օգտատիրոջ կամ այլ անձի համակարգչին, բջջային սարքերին, ցանկացած այլ սարքավորմանը կամ ծրագրային ապահովմանը պատճառած վնասի համար:

Ընկերությունը իրեն իրավունք է վերապահում իր հայեցողությամբ՝

- վերանայել սույն Կանոնները, թարմացնելով տվյալ էջում տեղադրված տարբերակը.
- իրականացնել Օգտատերերի կողմից Կայքում արված հաղորդագրությունների մոնիտորինգ և հեռացնել նրանք.
- ցանկացած ժամանակ, առանց նախնական ծանուցման, սահմանափակել կամ արգելափակել Օգտատիրոջ մուտքը Կայք:

Եթե սույն Կանոնների ցանկացած դրույթ կճանաչվի անօրինական, անվավեր կամ իրավական ուժ չունեցող, կամ որևէ պատճառներով դառնա անկիրառելի՝ դա ոչ մի դեպքում չի ազդի մնացած դրույթների վավերականությանը և կիրառելիությանը:

Սույն Կանոնները Օգտատիրոջ և Ընկերության միջև Ինտերնետ-կայքի և նրա ծառայությունների (սերվիսների) օգտագործման կարգի մասին համաձայնագիր են և փոխարինում են Օգտատիրոջ և Ընկերության միջև բոլոր նախկին համաձայնագրերը: Սույն համաձայնագիրը կարգավորվում է և մեկնաբանվում է համաձայն Հայաստանի Հանրապետության է օրենսդրության: Սույն համաձայնագրով չկարգավորված հարցերը ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Սխալ կամ ավել փոխանցված գումարները վերադարձվում են վճարողին դիմումի համաձայն* (դիմումը կարող եք ուղարկել մեր էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջոցով՝ info@PROFORUM.am), որտեղ պարտադիր պետք է նշվի՝
1. փոխանցողի անուն ազգանունը,
2. այն քարտի հաշվեհամարը որից կատարվել է փոխանցումը,
3. այն քարտի հաշվեհամարը որին պետք է հետ փախանցվի գումարը,
4. գումարի չափը
5. սխալ կամ ավել փոխանցման պատճառը:

Սխալ կամ ավել փոխանցված գումարը հատուցվում է միայն այն դեպքում երբ օգտատերը դեռ չի գրանցվել կամ գրացվել է և իր կողմից նշված օրերի քանակին համապատասխանող գումարը ավելի քիչ է քան փոխանցված գումարը (այս դեպքում հատուցվում է ավել փոխանցված գումարը):
Եթե դրամային փոխհատուցումը հաստատվում է ընկերության կողմից, ապա փոխհատուցվող գումարից կպահվեն նաև վճարման հետ կապված բանկային ծախսերը

Toast 3 mins ago
Hey, there! This is a Bootstrap 4 toast.